Ֆիննական ընկերությունը Ռուսաստանին մեղադրել է կիբերլրտեսության մեջ
Կիբերանվտանգության հարցերով զբաղվող F-Secure ֆիննական ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանը 7 տարվա ընթացքում կիբերլրտեսություն է իրականացրել ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի երկրների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` մեջբերելով սեպտեմբերի 17-ին ընկերության հրապարակած հաշվետվության տվյալները, 2008 թվականից Ռուսաստանի համար աշխատել է The Dukes հաքերների խումբը:
Հաքերների թիրախների շարքում են եղել Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը, Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Թուրքիայի և Ուգանդայի արտգործնախարարությունները, ինչպես նաև մի շարք այլ պետական հիմնարկներ և ինստիտուտներ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում:










