Ֆրանկֆուրտի ավտոսրահում ամբողջությամբ թափանցիկ մեքենա է ներկայացվել (լուսանկարներ)

19:12 • 18.09.15

Ֆրանկֆուրտի ավտոսրահի երկրորդ օրվա ցուցադրության ժամանակ ներկայացվել է այս տարվա ավտոմոբիլային գլխավոր նորույթներից մեկը:

Ինչպես գրում է  Journal Sentinel պարբերականը` ZF Friedrichshafen AG  գերմանական ավտոկոնցեռնը գաղտնազերծել է ամբողջությամբ  թափանցիկ մեքենան`  համալրված  մի շարք անվտանգության համակարգերով:

Թեև նորագույն մոդելի տեխնիկական հնարավորությունների մասին շատ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ մեքենայի շնորհիվ ճանապարհային երթևեկության անվտանգությունը նոր մակարդակի է հասնելու: