Օգտատերերը հայտնել են նոր iOS 9-ի ներբեռնումից հետո Apple-ի բջջային սարքերի փչանալու մասին (տեսանյութ)

11:19 • 19.09.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն օրերս ներկայացրել է iOS 9 օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը, որն արդեն հասանելի է ներբեռնման համար:

 

Սակայն, ինչպես նշում է uk.reuters.com-ը, ընկերության բազմաթիվ օգտատերեր տեղեկացրել են, որ նոր iOS 9-ի ներբեռնումից հետո իրենց բջջային սարքերը, մասնավորապես՝ iPhone-ներն ու iPad-ները, փչացել են։



Աղբյուրը մանրամասնում է, որ անհանգստացած օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնել տարբեր սոցկայքերում: Մինչդեռ Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։

 

Տեսանյութը դիտել այստեղ։

Օգտատերերը հայտնել են նոր iOS 9-ի ներբեռնումից հետո Apple-ի բջջային սարքերի փչանալու մասին (տեսանյութ)