Հեշտ պատրաստվող հյութն օգնում է այրել ճարպերը, բարելավել նյութափոխանակությունն ու մաքրել օրգանիզմը

21:40 • 19.09.15

Healthy life tricks-ը համեղ,  կալորիաներ չպարունակող և օգտակար ըմպելիքի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնում է մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից, բարելավում է նյութափոխանակությունը և նպաստում ավելորդ քաշից ձերբազատվելուն: 


Հյութի հիմնական բաղադրիչները խնձորն ու դարչինն են: Դարչինի պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները կարգավորում են շաքարի մակարդակը  և միևնույն ժամանակ նպաստում ինսուլինի անհրաժեշտ քանակի արտադրմանը` նպաստելով քաշի նզավմանը:


Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 խնձորը կտրատել շերտերով, ավելացնել 1 թեյի գդալ դարչին կամ մեկ ձողիկ և խառնուրդը ծածկել 1.5-2 լիտր եռացրած-սառեցրած ջրով: 1-2 ժամ թողնելուց հետո կարելի է ըմպել այն օրվա ընթացքում:

 

Հեշտ պատրաստվող հյութն օգնում է այրել ճարպերը, բարելավել նյութափոխանակությունն ու մաքրել օրգանիզմը