Մազաթափությունը բուժելու բնական բաղադրատոմսեր
Կանանց մոտ մազաթափությունը երբեմն հանդիպում է և բարեբախտաբար այն բուժելու բնական բաղադրատոմսեր կան, որոնք ներկայացնում է Healthy food star-ը:
Սոխի հյութը
Ծծումբը, որ առկա է սոխի հյութի մեջ, կանխում է մազերի կոտրվելն ու օգնում աճի արագացմանը:
Սպանախ և հազար
Այս երկու կանաչիների հյութերի համադրությունն անմիջապես գլխամաշկին քսելիս կարող է կարգավորել մազերի աճը:
Կանաչ թեյ
Կանաչ թեյի երկու տուփիկը 2 թեյի գդալ չոր մանանեխի հետ խառնելուց հետո պետք է մերսող շարժումներով այն տարածել և թողնել 10-15 րոպե: Կարելի է կրկնել մի քանի օրը մեկ` 8-12 շաբաթ տևողությամբ:
Օմեգա-3 ձկան յուղ
Հետազոտությունները ցույց ե տվել, որ ձկան յուղը մազերին քսելիս նպաստում է դրանց ամրապնդմանը:
Վիտամին A
Վիտամին A կարելի է ստանալ ձվից, գազարից, կալե կաղամբից:
Վիտամին E
Վիտամին E-ն նպաստում է արյունատար անոթների աշխատանքին և գլխամաշկի սնուցմանը: Այս վիտամին ընդունումը կարևոր է մազաթափությունը կանխելու համար:










