Ախտանշաններ, որ հուշում են հորմոնալ խանգարումների մասին

19:25 • 19.09.15

Առողջության համար կարևոր գործոններից մեկը հորմոնալ հավասարակշռությունն է, որի խախտումը կարող է վկայել որոշ հիվանդությունների մասին: Այս մասին գրում է  Healthy food star-ը` ներկայացնելով այն ախտանիշերը, որոնք հուշում են օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության խանգարման մասին:


1. Փոփոխություն մազերի աճում: Մազաթափությունից բացի հորմոնալ խանգարման արդյունքում նաև մազերի առատ աճ է նկատվում, հատկապես` մարմնի այնպիսի հատվածներում, որտեղ դրանք ընդհանրապես չպետք է լինեն:


2. Էմոցիոնալ խանգարումներ: Տրամադրության հանկարծակի փոփոխություններ, որոնք կարող են տեղի ունենալ առանց որևէ պատճառի:


3. Մշտական հոգնածություն: Երբ հորմոնների մակարդակը ցածր է լինում, մշտական հոգնածությունը  ամենապարզ ախտանշանն է` անկախ այն բանից, թե որքան է մարդ քնում:


4. Դաշտանացիկլի խանգարումներ: Հորմոնների խանգարման մասին է խոսում ցիկլի ուշացումն ու շուտ կրկնվելը:



5. Նյութափոխանակություն: Եթե չի ստացվում նիհարել, սակայն հատուկ սննդակարգ եք պահպանում, ապա օրգանիզմում հորմոնալ խանգարում կա: Դա կարող է վկայել նաև քաշի անսպասելի կորուստը:


6. Մաշկային փոփոխություններ: Հորմոնալ խանգարման մասին հուշող ախտանիշերից է մատների կարմրությունը:



7. Գիշերային քրտնարտադրություն: Հորմոնների կարգավորման հետ մեկտեղ գիշերային քրտնարտադրությունը կարող է վերանալ:

 

Ախտանշաններ, որ հուշում են հորմոնալ խանգարումների մասին