ԱՄՆ-ում Volkswagen-ին պարտադրել են 500 000 մեքենա ետ կանչել
ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը (EPA) Volkswagen գերմանական ավտոկոնցեռնին կարգադրել է 500 000 մեքենա ետ կանչել շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնելու պատճառով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` հաղորդագրության համաձայն` համակարգող վարչությունը ավտոարտադրողից պահանջել է արտադրությունից հանել այն մեքենաները, որոնք համալրված են շրջակա միջավայրը աղտոտումից պաշտպանելու միջոցներով:
EPA-ի կարծիքով` համապատասխան ծրագրային ապահովումն աշխատում է միայն փորձարկումների ժամանակ և ոչ թե ամենօրյա կյանքում: Արդյունքում մեքենաները թույլատրելի քանակությունից ավելի շատ թունավոր նյութեր են արտանետում, որոնց հետևանքով էլ տարատեսակ հիվանդություններ են առաջանում:










