Մանհեթենի բնակիչն իր տան կողոպուտը տեսել է իր սմարթֆոնի էկրանին (տեսանյութ)
Նյու Յորքի Մանհեթենի թաղամասի բնակիչը համացանցում տեղադրել է իր բնակարանի կողոպուտի տեսագրությունը, որն ստացել է Canary պաշտպանական համակարգի միջոցով:
Համակարգը մի քանի ցուցիչներ է օգտագործում ու հաղորդում է անկոչ հյուրերի կամ այլ արտակարգ իրավիճակների մասին:
Բացի այդ նա թույլ է տալիս տանը հետևել սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ:
Տեսագրության մեջ երկու տղամարդ պատուհանից մտնում են տուն, ինչից հետո նրանցից մեկն ասում է. «Մեզ նկատեցին»:
Դրանից հետո հանցագործները ստիպված են լինում անհապաղ լքել շինությունը: Եվս մի քանի վայրկյան անց՝ միանում է անվտանգության ահազանգը, որը ևս գործի է դրվում սմարթֆոնի հավելվածի միջոցով:
Տեսանյութի հեղինակը նշում է, որ ահազանգման համակարգն անմիջապես չի միացրել, քանի որ ոստիկանություն է զանգահարել: Բացի այդ, նա շնորհակալություն է հայտնել հարևանին, որը դուրս է եկած եղել աղբը թափելու և գողերին ստիպել է փախուստի դիմել:
Տանտիրոջ խոսքով՝ գողերը հասցրել են միայն 80 դոլար արժեքով ապարանջան գողանալ: Ոստիկանությունն այժմ փնտրում է գողերին, որոնց դեմքերը հստակ երևում է տեսագրությունում։










