Mercedes AMG-ն 12 մխոցային շարժիչով սուպերքար է մշակում
Mercedes-ի հանրահայտ AMG ատելիեն նոր սուպերքարի մոդել է մշակում, որը համալրված կլինի 12 մխոցային շարժիչով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` ակնկալվում է, որ բենզինային շարժիչը կներառվի հիբրիդային ուժային համակարգում, որում ընդգրկված կլինի նաև էլեկտրական շարժիչով և մարտկոցների համալիրով: Նորույթը կհամալրի AMG GT կուպեի շարքը:
Աղբյուրի տեղեկություններով` տվյալ մոդելը կդառնա «գերմանական ապրանքանիշի պատմության մեջ ամենաարագընթաց ճանապարհային տարբերակը»:
Daimler կոնցեռնի հետազոտությունների բաժնի ղեկավար Թոմաս Վեբերը ամռանը հայտնել էր, որ Mercedes-AMG-ն իր առաջին հիբրիդային մեքենաները կթողարկի 2020-ին:










