Իսպանիայի համալսարաններից մեկում անօդաչուների կառավարման մասնագետներ են պատրաստում
Իսպանիայի Miguel Hernádez de Elche համալսարանը սկսել է անօդաչու թռչող սարքերի համար պրոֆեսիոնալ կառավարիչներ պատրաստել:
Ինչպես գրում է Euromag–ը` իսպանական ABC-ին հղումով, համալսարանում անցկացվող դասընթացի մասնակիցները վերապատրաստման կուրսեր կանցնեն անօդաչուների՝ այնպիսի ոլորտներում կիրառման համար, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անվտանգությունը և քարտեզագրությունը:
Կուրսի ավարտին ուսանողներն անօդաչուների կառավարման վկայական կստանան, ինչպես նաև անօդաչուի օգտագործման փորձագետի աստիճան:










