Խնձորի անտառ` բաղկացած 1 ծառից. 220-ամյա խնձորենին 20 անգամ արմատ է գցել

23:29 • 22.09.15

Ուկրաինայի Սումի շրջանի Կրոլևեց քաղաքում է գտնվումաշխարհի, թերևս,  ամենայուրօրինակ խնձորի այգին` կազմված ընդամենը մեկ ծառից:


Եզակի 220-ամյա ծառին, որը 10 հեկտար տարածություն է զբաղեցնում,  անդրադարձել է Oddity Central-ը: Հնագույն ծառն Ուկրաինայում հայտնի է որպես «խնձորենու գաղութ»: Այն 2 տասնյակ անհատապես արմատ գցած կոճղեր ունի, որոնք կարծես նոր կյանք են տալիս ծառին` չթողնելով, որ այն չորանա:


Ծառն ասես գտել  է գոյատևման ռազմավարությունը և կարող է դարեր շարունակ կանգուն մնալ: Ծառի ճյուղերը վեր աճելու փոխարեն ձգտում են դեպի հողը և կրկին արմատ տալով վեր բարձրանում: 

 

Խնձորի անտառ` բաղկացած 1 ծառից. 220-ամյա խնձորենին 20 անգամ արմատ է գցել