Microsoft-ը թողարկել է Office 2016-ը

16:28 • 22.09.15

Microsoft ընկերությունն այսօր թողարկել է Office 2016-ը, որն ամպային հենքով Office 365 ծառայության ամենավերջին հավելումն է։

 

Ընկերությունը նաև հայտարարել է Office 365-ի նոր և բարելավված ծառայությունների մասին, հայտնում է Reuters-ը: Office 2016-ը ներկայացնում է նոր տարբերակներ Windows-ի ծրագրերի համար՝ ներառյալ Word, PowerPoint, Excel, Outlook, OneNote, Project, Visio և Access:

 

«Վերջին թարմացումները մեծ առաջընթաց են գրանցում Office-ն անհատական ծրագրերից փոխկապակցված ծրագրերի և ծառայությունների համակարգի վերափոխելու հարցում, որը նախատեսված է համագործակցության և թիմային աշխատանքի համար»,- ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելան։

 

Նոր Office 2016-ի ծրագրերը հասանելի են 40 լեզուներով և պահանջում են Windows 7 կամ դրան հաջորդող տարբերակները։

Microsoft-ը թողարկել է Office 2016-ը