Opera դիտարկիչը ներկայացրել է իր նոր ոճը
Opera ինտերնետ-դիտարկիչը ներկայացրել է իր նոր ոճը։ Փոփոխությունների է ենթարկվել նաև դիտարկիչի լոգոտիպը, գրում է ТАСС-ը։
«Նոր բրենդն ավելի բարդ կառուցվածք է, քան պարզապես գույներ և տառատեսակներ։ Դա հեշտ ու հասկանալի մեր նպատակները, ապրանքները և պատմությունը միավորող ամբողջական համակարգ է»,- նշված է ընկերության բլոգում տեղադրված հաղորդագրության մեջ:
Opera-ում նշել են նաև, որ այսօրվանից նոր դիզայնը ներդրվում է նաև iOS հարթակով գործող Opera Mini-ի և Opera Mediaworks-ի համար։
Առաջիկա մի քանի ամիսներին նոր բրենդի ներդրումը կիրականացվի Opera-ի բոլոր ապրանքներում՝ համակարգիչների, Android օպերացիոն համակարգի համար։










