Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արա Աբրահամյանի եղբորը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է 6 արտասահմանցիների` «Բարեկամության հաստատման ու համագործակցության, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար»:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն նշում է, որ Վիետնամի, Ադրբեջանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիների թվում պարգևատրվել է նաև «Ջեյ - Սի - Էյ - Հայաստանի ոսկերիչների ընկերության» ղեկավար Գագիկ Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը պարգևատրվել է Բարեկամության մեդալով:










