Skype-ը հայտարարել է ծառայության աշխատանքի վերականգնման մասին
Skype ծառայության աշխատանքը վերականգնվել է 10 ժամ տևած խափանումից հետո: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Twitter սոցցանցի իրենց էջում, գրում է gazeta.ru-ն։
Նրանք նաև շնորհակալություն են հայտնել օգտատերերին համբերության համար, սակայն չեն բացատրել խափանումների պատճառը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ողջ աշխարհով մեկ Skype-ի օգտատերերը խնդիրներ են ունենում ծառայության հետ։ Հիմնական խնդիրը եղել է այն, որ բոլոր օգտատերերի կարգավիճակները փոխվել են «ցանցից դուրս»-ի։










