Skype-ը բացատրել է ծառայության գլոբալ խափանման պատճառը
Skype տեսածառայությունից հայտնել են, թե որոնք են եղել նախօրեի գլոբալ խափանման պատճառները:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` ամբողջ աշխարհում մեսենջերի խափանման պատճառը եղել է թարմացումը, որը սովորականից ավելի մեծ ծավալ է ունեցել: Դա վնասել է անհրաժեշտ տարբերակների ճշգրիտ թարմացմանը, ինչի պատճառով էլ ցանցում անջատումներ են տեղի ունեցել: Երբ օգտատերերը փորձել են նորից մտնել Skype-ի սերվեր, ցանցային հսկայական տրաֆիկ է ստեղծվել:
Սրա պատճառով մասնավորապես հնարավոր չի եղել միանալ մեսենջերի անվճար ծառայություններին` հաղորդագրություններ գրելուն և կոնտակտների ցուցակի կառավարմանը:
Խափանումները չեն անդրադարձել Skype Business հատուկ մեսենջերի վրա:
Skype-ը նաև ներողություն է խնդրել պատճառված անհանգստության համար:










