Հայտնի է, թե երբ Apple-ը կներկայացնի իր առաջին էլեկտրական մեքենան. ԶԼՄ-ներ

08:14 • 23.09.15

Apple ընկերությունն իր առաջին էլեկտրական մեքենան կներկայացնի 2019-ին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:


Titan կոդավորված անվանումով էլեկտրական մեքենան 2019-ին կներկայացվի և՛ կոնցեպտի, և՛ սերիական մեքենայի տեսքով: Աղբյուրի համաձայն ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է մեքենաշինության ասպարեզում կիրառել iPhone-նների արտադրությամբ փորձված նորույթները:


Նորագույն մեքենան, հավանաբար, կմրցակցի Tesla Motors-ի էլեկտրամեքենաների հետ:

 

Ընկերությունն արդեն վաղուց աշխատանքի է հրավիրել մեքենաշինության ոլորտի հայտնի ինժեներների, ինչպես օրինակ` Tesla Motors-ի նախկին ավագ ինժեներ ջեյմի Կառլսոնին:


 


 

Հայտնի է, թե երբ Apple-ը կներկայացնի իր առաջին էլեկտրական մեքենան. ԶԼՄ-ներ