Բրիտանացիները «ծարավ» բետոն են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Topmix Permeable ընկերությունը ստեղծել է նորարարական տեսակի բետոն, որը հաշված վայրկյանների ընթացքում «կուլ է տալիս» թափված ջուրը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փորձարկումները ցույց են տվել, որ բետոնն ընդամենը 1 րոպեի ընթացքում ունակ է ներծծել մոտ 4.000 լ ջուր։
Աղբյուրը նկատում է, որ նորույթն առավել արդյունավետ կլինի այն բնակավայրերի համար, որոնք հաճախակի են «ենթարկվում» ջրհեղեղների կամ առատ տեղումների։
Հետաքրքրական է, որ ջուրը ներծծելուց հետո հեղուկը կուտակվում է բետոնի տակ ներկառուցված հատուկ համակարգում, իսկ շոգ ժամանակ այն սկսում է գոլորշիանալ` զովացնելով շիկացած մակերևույթը։














