Բոլոր մարդիկ շրջապատված են վտանգավոր ամպով, որը չեն տեսնում. գիտնականները մանրամասներ են հայտնել

01:16 • 23.09.15

ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու շրջապատում է միկրոբներից բաղկացած ամպ:

 

Mirror-ի փոխանցմամբ` այդ ամպերը անտեսանելի են, սակայն վտանգավոր և ինչպես մարդու մատնահետքը` յուրաքանչյուրի դեպքում` անկրկնելի:

 

Հետազոտությանը մասնակցել է կամավորների խումբ, որոնց տեղավորել են հատուկ խցում, որից էլ օդի փորձանմուշներ են վերցվել: Ըստ այդմ` ամեն մարդ ունի հազարավոր մանրէներից բաղկացած իր «անհատական ամպը»: Այդ ամպը պարուրում և ուղեկցում է մարդուն, բաղկացած է այն միլիոնավոր մասնիկներից, որ արտազատում է մարդու օրգանիզմը:

 

Գիտնականները կարծում են, որ «վնասաբեր ամպի» մասին այս բացահայտումը կարող է օգտագործվել ամենատարբեր ոլորտներում` դատա-քրեագիտականից մինչև բժշկություն:

 

Բոլոր մարդիկ շրջապատված են վտանգավոր ամպով, որը չեն տեսնում. գիտնականները մանրամասներ են հայտնել