Instagram-ի լսարանը գերազանցել է 400 միլիոնը

10:23 • 23.09.15

Instagram ֆոտոծառայության օգտատերերի թիվը գերազանցել է 400 միլիոնը: Ինչպես հաղորդվում է սոցցանցի բլոգում՝ օգտատերերի հերթական 100 միլիոնը գրանցվել է ընդամենն ինն ամսվա ընթացքում, գրում է korrespondent.net-ը։

 

Նոր օգտատերերի կեսից ավելին գրանցվել է Եվրոպայում և Ասիայում, իսկ ԱՄՆ-ում բնակվում է սոցցանցի օգտատերերի միայն 25 տոկոսը։

 

Ծառայությունը հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերին, Instagram-ը հատել է մեկ միլիոնի սահմանը ընդամենը երկու ամսվա ընթացքում, 2013 թվականի փետրվարին ամենամսյա լսարանն արդեն կազմել է 100 միլիոն: 2012 թվականին Instagram-ը գնել է Facebook ընկերությունը։

 

Միջինն ամեն օր Instagram-ում օգտատերերը վերբեռնում են մոտ 80 միլիոն լուսանկար։ Ներկայում սոցցանցում վերբեռնվել է ավելի քան 40 միլիարդ լուսանկար։

 

 

Instagram-ի լսարանը գերազանցել է 400 միլիոնը