Տրիլիոն կադր` վայրկյանում. գիտնականներին հաջողվել է նկարահանել լույսի շարժումը

23:20 • 23.09.15

Բարձր արագությամբ տեսախցիկների օգնությամբ գիտնականներին հաջողվել է տեսանկարահանել  Տիեզերքի ամենաարագ ուժի` լույսի շարժումը:


Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում տեսախցիկ է ստեղծվել,  որը կարող է մեկ վայրկյանում  տրիլիոն կադր լուսանկարել, ինչը մոտ 42 մլն անգամ ավելի արագ է, քան սովորական ֆոտոխցիկը, որի արագությունը 24 կադր/վայրկյան է:


Գիտնականների նոր ձեռքբերման մասին հայտնում է  National Geographic-ի ռուսական ծառայությունը` ցուցադրելով ջրում 966 մլն կմ/ժամ արագությամբ շարժվող ֆոտոնների փորձնական նկարահանումը: 

 

Տրիլիոն կադր` վայրկյանում. գիտնականներին հաջողվել է նկարահանել լույսի շարժումը