Պոմպեյում մինչհռոմեական դարաշրջանի գերեզմանոց են հայտնաբերել

00:01 • 23.09.15

Պոմպեյում պեղումների ժամանակ գերեզման են հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ.ա. 4-ր դարին:

 

Ինչպես տեղեկացնում է The Local-ը` հնագետները ենթադրում են, որ գտածոն պատկանել է այդ  վայրում նախքան հռոմեացիներն ապրած սամնիտների` քիչ ուսումնասիրված մշակույթին:


Գերեզմանում գիտնականները կնոջ կմախք են հայտնաբերել, ինչպես նաև մի քանի կավե սափորներ, որոնցում կոսմետիկ միջոցներ, ուտելիք և գինի է պահվել:  Գիտնականների կարծիքով` կնոջ հետ թաղված հարուստ իրերից կարելի է ենթադրություն անել կնոջ կարգավիճակի մասին:


Գիտնականները հույս ունեն, որ դա մինչհռոմեական դարաշրջանին պատկանող միակ գտածոն չի լինի:


Սամնիտները բնակվել են կենտրոնական Իտալիայի տարածքում` առնվազն մ.թ.ա. 4-ր դարից:

 

 

Պոմպեյում մինչհռոմեական դարաշրջանի գերեզմանոց են հայտնաբերել