Պուտինի նախկին ընկերը դատի է տվել Ռուսաստանին. ներկայացվել է $ 12 մլրդ-ի հայց

21:43 • 23.09.15

Ռուսաստանից փախած նախկին սենատոր, օլիգարխ և այդ երկրի նախագահի նախկին ընկեր Սերգեյ Պուգաչովը դատի է տվել Ռուսաստանին:

 

«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ այսօր Փարիզում Պուգաչովի իրավաբանը Ռուսաստանի դեմ 12 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Հաագայի դատարան:

 

Նա բացատրել է, որ Ռուսաստանի իշխանությունները էքսպրոպրիացիայի են ենթարկել իր ունեցվածքը, իսկ այժմ իր ամերիկացի փաստաբանները ծրագիր են մշակել, որով նախատեսում են կալանք դնել արտասահմանում ռուսաստանյան գույքի վրա:

 

Նախկինում նրա կարողությունը գնահատվում էր 15 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն Պուտինի հետ հարաբերությունների վատթարացումից հետո նրան մեղադրել էին պետական միջոցներ մսխելու համար, միջազգային հետախուզում հայտարարել:

Պուտինի նախկին ընկերը դատի է տվել Ռուսաստանին. ներկայացվել է $ 12 մլրդ-ի հայց