Նախամարդիկ պատերազմել են հսկա մողեսների դեմ. գիտնակններ

23:51 • 24.09.15

Առաջին նախամարդիկ` կրոմանյոնյան մարդիկ, որոնք Ավստրալիայի տարածքում բնակվել են 50-70 000 տարի առաջ, հավանաբար, բախվել են և «մարտնչել» 6 մետր երկարությամբ հսկա մողեսների հետ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին գիտնականները հրապարակել են Quaternary Science Reviews-ի հոդվածում:


Գիտնականները հսկա մողեսների մնացորդների քարացած կտորներ են հայտնաբերել Քափրիքորն քարանձավներից մեկում: Մեկ սանտիմետրանոց  ոսկորը հանդիսանում է ամենավերջին գտածոն, որը հուշում է հսկայական կենդանիների գոյության մասին:


Ինչպես հայտնում է ավստրալիական Քուինսլենդի համալսարանի հետազոտող գիտնականների խումբը` Ավստրալիայի այդ  քարանձավներում կատարվող պեղումները և հայտնաբերված մնացորդները վկայում են այն մասին, որ առաջին կրոմանյոնները կարող էին հանդիպած լինել այդ հսկա կենդանիներին:


 

Նախամարդիկ պատերազմել են հսկա մողեսների դեմ. գիտնակններ