Ալյասկայում հայտնաբերել են «Կորուսյալ աշխարհի» արկտիկյան հնագույն դինոզավրի մնացորդները
Ալյասկայում խոշորածավալ բադակտուց դինոզավրի մնացորդներ են հայտնաբերել, որոնք Երկրի վրա բնակվել են շուրջ 70 մլն տարի առաջ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Los Angeles Times-ին հղումով, նոր կենդանատեսակը, որը ստացել է Ugrunaaluk kuukpikensis անվանումը, թարգմանաբար նշանակում է «Հնագույն խոտակեր»:
Հնագետների խոսքով` դինոզավրի երկարությունը կարող էր հասնել մինչև 9 մետրի: Այս տեսակը մեկն է եղել դինոզավրի տասնյակ ցեղատեսակներից, որոնք բնակվել են մեր մոլորակի ամենահյուսիսային տարածաշրջանում:
Դինոզավրի մնացորդները մինչ օրս դեռևս չէին հայտնաբերվել Հյուսիսասյին բևեռին այդքան մոտ:










