Ռուսաստանում Apple-ի դեմ առաջին անգամ գործ են հարուցել՝ միասեռականություն քարոզելու համար
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Կիրովի մարզային վարչությունը վարչական վարույթ է հարուցել միասեռականության քարոզչության վերաբերյալ՝ ամերիկյան Apple ընկերության «սմայլիկները»՝ «էմոջիները» ստուգելու նպատակով, հայտնում է gazeta.ru-ն։
Գործը հարուցվել է դեռ այս տարվա օգոստոսին, իսկ «էմոջիներն» ուղարկվել են փորձաքննության՝ Սիկորսկու անվան դատական փորձաքննությունների միջշրջանային բյուրո:
Եթե բյուրոն հաստատի ոստիկանների կասկածները միասեռականության քարոզչության մասին, ապա Apple ընկերությունը, Ռուսաստանի օրենքների համաձայն, ստիպված կլինի 800 հազարից մինչև 1 միլիոն ռուբլու չափով տուգանք վճարել կամ ընկերությանը կսպառնա Ռուսաստանի ողջ տարածքում գործունեության ամբողջական դադարեցում։










