Չինաստանում նոր iPhone-ների վաճառքի մեկնարկից առաջ կեղծ Apple Store-եր են բացվել
ChinaFotoPress | Getty Images
Չինաստանի Շենչժեն քաղաքի փողոցներից մեկում բացվել է 30 կեղծ Apple Store, գրում է gazeta.ru-ն։
Դրանք գրեթե չեն տարբերվում Apple ընկերության իսկական խանութներից: Նույն կապույտ վերնաշապիկներով վաճառողները, փայտե սեղաններին նույն սարքավորումները: Սակայն պաշտոնապես Շենչժենում միայն մեկ Apple Store կա և հինգ լիազորված դիլեր: Այնուամենայնիվ, կեղծ խանութները մեծավմասամբ առաջարկում են ընկերության իրական արտադրանքը։
Այդ խանութների վաճառողները նաև առաջարկում են գնել iPhone 6s կրկնակի գնով, և հետաքրքիրն այն է, որ գտնվում են գնորդներ:
«Չինաստանում շատ են հիմար մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած գումարի դիմաց iPhone ձեռք բերել ուրիշներից շուտ»,- պատմել է կեղծ Apple Store-երից մեկի աշխատակիցը:
Կեղծ խանութներն առաջարկում են նախնական պատվեր կատարել՝ խոստանալով iPhone 6s բերել խանութներ արդեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին։










