Facebook սոցիալական ցանցը խափանված է (թարմացված)

20:40 • 24.09.15

21:23

«Լենտա»-ն հայտնում է, որ Facebook-ի խափանումը տևել է 15 րոպե, այժմ սոցիալական ցանցը վերականգնված է համարվում:

 


20:34

Բրիտանական The Independent-ը հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցը, կարծես թե, գլոբալ խափանման խնդիր ունի` Երևանի ժամանակով 20:30-ի դրությամբ:

 

Արդեն մի քանի րոպե է, ինչ FB չի գործում նաև Հայաստանում: Օգտատերերին «հրամցվում է» գրություն, որ կա ինչ-որ խնդիր, որը հնարավորինս շուտ կֆիքսվի:

 

Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այն չի գործում նաև Ռուսաստանում:

Facebook սոցիալական ցանցը խափանված է (թարմացված)