Ինչպես աշխատանքի ընդունվել Google-ում. ընկերության բոլոր գաղտնիքները՝ մեկ գրքում

17:04 • 24.09.15

Յուրաքանչյուր տարի Google ընկերությունը մոտ 2 մլն կենսագրական է ստանում թեկնածուներից։ LinkedIn-ի տվյալներով՝ ամենաշատը մարդիկ աշխարհում ցանկանում են աշխատել հենց այս ընկերությունում։

 

Google-ի փոխնախագահ Լասլո Բոկի գիրքը բացահայտում է բոլոր գաղտնիքները՝ ինչպես է կազմված ընկերությունը ներսից, ներկայացնում է rbc.ru-ն։

 

Բոկի՝ ընկերությունում անձնակազմի հարցով փոխնախագահ աշխատելու ընթացքում աշխատակիցների թիվն ավելացել է 6.000-ից մինչև 50.000-ի, ընկերությունը ստացել է ավելի քան 100 մրցանակ՝ որպես «երազանքի գործատու»։

 

«Պրոֆեսիոնալ ինքնասպանության փոխարեն, որը կանխատեսում էին ինձ իմ գործընկերները, Google-ում անցկացրած ժամանակը եղել է «լող՝ փորձարկումների բուռն ջրերում»։ Երբեմն ես մահացու հոգնում էի, երբեմն՝ տխրում, սակայն միշտ շարժվում էի առաջ՝ այնպիսի կազմակերպության ստեղծման ուղիով, որտեղ տիրում են ազատությունը, նպատակասլացությունը և ստեղծագործելու կարողությունը»,- խոստովանում է Բոկը։

 

Իր գրքում հեղինակը բացահայտ կիսվում է ընկերության կադրային քաղաքականությամբ՝ ինչ չափանիշներով են գնահատում նոր աշխատակիցներին և ինչպես են պահպանում աշխատանքի արդյունավետությունը։

 

 

 

Ինչպես աշխատանքի ընդունվել Google-ում. ընկերության բոլոր գաղտնիքները՝ մեկ գրքում