Բուժիչ խոտաբույսեր, որոնք հեշտությամբ կարելի է աճեցնել տանը
Խոտաբույսերն ու համեմունքները ոչ միայն յուրահատուկ համ են հաղորդում ուտեստներին, այլև ապահովում են մի շարք առողջարար հատկություններով:
Healthy food team-ը ներկայացրել է այս շարքի այն համեմունքները, որոնք հեշտությամբ կարելի է աճեցնել նաև տանը, որի համար անհրաժեշտ է բավականաչափ արևի լույս ապահովել բույսերի համար:
Ռեհանն ունի հակաբորբոքային, հակասթրեսային հատկություններ և արդյունավետ միջոց է մրսածության ու վարակների դեմ պայքարելու համար: Այն հանգստացնում է կոկորդն ու հազը:
Համեմը հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակասնկային միջոց է, մաքրում է օրգանիզմը, բարելավում սրտի առողջությունը, կարգավորում արյան մեջ շաքարի պարունակությունը:
Մաղադանոսը հակաբորբոքային միջոց է, նպաստում է մարսողությանը, կանգնեցում միզապարկի բորբոքումը:
Կիտրոնը հակասթրեսային միջոց է, պայքարում է անքնության դեմ, նաև հակաբորբոքային է և օգտակար է մրսածության և տենդի պարագայում:
Կանաչ սոխը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
Կոճապղպեղը ևս հակաբորբոքային հզոր միջոց է, կանխում է հարբուխը, նպաստում մարսողությանը:
Անանուխը նպաստում է ավելորդ քաշից ձերբազատվելուն, մարսողությանը:










