Ավստրալիայում ռոբոտը հերթ է կանգնել IPhone 6S գնելու համար

22:25 • 24.09.15

Ավստրալիայի բնակչուհի Լյուսի Քելլին  որոշել է  ժամանակ  չծախսել և նոր iPhone գնելու համար հերթ կանգնելու է ուղարկել ռոբոտի:


Ինչպես տեղեկացնում է Mashable.com-ը` iPhone 6S և  iPhone 6S Plus սմարթֆոնների` վաճառքում հայտնվելուն շատ քիչ ժամանակ է մնացել, այդ իսկ պատճառով «առաջին ալիքի» երկրներում մարդիկ արդեն հերթ են պահում նոր սարքավորումները ձեռք բերելու համար:


Մինչ Լյուսին աշխատում է իր գրասենյակում, իր ռոբոտը, որին տիրուհին Լյուսի է անվանել, հերթ է պահում նոր սմարթֆոնի համար: Ընկերությունը, որտեղ աշխատում է նա, 6 նման ռոբոտ է ստեղծել իրենց աշխատակիցների աշխատանքը օպտիմալացնելու համար:

 

Ավստրալիայում ռոբոտը հերթ է կանգնել IPhone 6S գնելու համար