Բնական դեղամիջոց` արյունատար անոթների խցանումը կանխելու համար
Healthy life land-ը տնային պայմաններում պատրաստվող բնական դեղամիջոցի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնում է բարելավել սիրտը սնուցող արյունատար անոթների և սրտի աշխատանքը, ինչպես նաև կանխում է արյունատար անոթների խցանումը:
Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`
1 բաժակ սխտորի հյութ,
1 բաժակ կիտրոնի հյութ,
1 բաժակ խնձորի սիդր,
1 բաժակ կոճապղպեղի հյութ,
3 բաժակ մեղր:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները բացի մեղրից խառնելով պետք է միատարր զանգված ստանալ և տաքացնել թույլ կրակի վրա: Պետք այն եփել մինչև որ կաթսայում մնա խառնուրդի մեկ երրորդը: Ապա անհրաժեշտ է թողնել, որ սառչի և 3 բաժակ մեղր ավելացնել ու լավ խառնել: Անհրաժեշտ է պահել ապակյա տարայով սառնարանում:
Օգտագործումը: Պետք է ուտել 1 ճաշի գդալ ամեն առավոտ` նախաճաշից առաջ:










