ВКонтакте-ն կծածկագրի օգտատերերի նամակագրությունը և կստեղծի իր մեսենջերը. Известия
Ռուսական ВКонтакте սոցիալական ցանցն աշխատում է տվյալների ծածկագրման նոր արձանագրության վրա, գրում է «Известия» թերթը։
Սոցցանցի օպերացիոն տնօրեն Անդրեյ Ռոգոզովը հաստատել է տեղեկությունը։ «Մենք իսկապես զբաղվում ենք նոր բջջային արձանագրության մշակմամբ՝ մեր հավելվածներն արագացնելու և օգտատերերի տվյալների փոխանցման անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար»,- ասել է նա։
Թերթի համաձայն՝ նոր արձանագրությունը պետք է ավելացնի սոցցանցի օգտատերերի միջև տվյալների փոխանակման արագությունը։ Երբ աշխատանքն ավարտվի, ВКонтакте-ն կթողարկի սեփական մեսենջերը։ Կստեղծվեն ծրագրեր iOS-ի և Android-ի համար, ինչպես նաև տարբերակներ՝ Windows-ով և MacOS-ով աշխատող համակարգիչներում տեղադրելու համար։










