Դեսպան Ջեյմս Ուորլիքը արձագանքել է սահմանի լարված իրավիճակին

23:07 • 24.09.15

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն արձագանքել է այսօր երեկոյան Հայաստանի սահմանամերձ գյուղերում ստեղծված լարված իրավիճակին:

 

Twitter-ի իր էջում գրառումով` դեսպան Ուորլիքը մասնավորապես ասել է. «Համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր բռնությունների առնչությամբ` կոչ անելով վերջ դնել հարձակումներին ու պատասխաններին»:

 

Իր գրառումը դեսպան Ուորլիքը նշել է #ԼՂԽաղաղություն հեշթեգով:

 

Դեսպան Ջեյմս Ուորլիքը արձագանքել է սահմանի լարված իրավիճակին