Սերիական արտադրության է հանվում ռուսական «Заря» օպերացիոն համակարգը
ՌԴ «Միավորված սարքաշինական կորպորացիան» («Объединенная приборостроительная корпорация») պատրաստ է սկսել «Զարյա» («Заря») ռուսական օպերացիոն համակարգի թողարկումը, որը նախատեսված է գաղտնի տեղեկատվության և անձնական տվյալների հետ աշխատանքի համար: Այդ մասին հաղորդվում է պետական կորպորացիայի կայքում, գրում է gazeta.ru-ն:
Համակարգը ստեղծված է Linux օպերացիոն համակարգի հիման վրա բաց կոդով և մշակված է պետական մարմինների կարիքների համար:
«Զարյա»-ն փորձարկումներ է անցել և վկայակագիր ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում և կարող է օգտագործվել ինչպես օգտատերերի աշխատանքային սարքերում տեղադրվելու, այնպես էլ սերվերների կազմակերպման և տվյալների մշակման կենտրոնների համար։
Դրա հիման վրա իրականացված առաջին նախագիծը դառնալու է էլեկտրոնային զինվորական տոմսերի համակարգը, որը պարունակում է զինծառայողների մասին հաշվառման տեղեկություններ և նրանց առողջական վիճակի մասին տվյալներ:










