Մարսի վրա Սթոունհենջը հիշեցնող քարերի շարք է նկատվել. (լուսանկարներ)
Daily Mail-ը հայտնում է ՆԱՍԱ-ի հրապարակած պաշտոնական լուսանկարների մասին, որոնց վրա կարելի է նկատել հանրահայտ Սթոունհենջը հիշեցնող քարերի շրջանաձև կույտ:
Աղբյուրը համեմատության համար առաջարկում է զուգադրել երկու լուսանկարները` կարմիր մոլորակի ապշեցնող քարագոյացումից և պաշտամունքային հնավայրից:
Մինչ «այլմոլորակայիններ որսացողները» ուշադրություն են հրավիրում Մարսում նկատված «Սթոունհենջին», մասնագետները նկատում են, որ այդ գոյացությունը կարող է նաև բնական լինել:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին շրջանում Մարսում նկատել են էլ «թռչող գդալ», էլ «դագաղ», էլ «հսկայական խեցգետին» ու «բուրգ»:













