Priv. BlackBerry-ն Android-ով նոր սմարթֆոն կթողարկի
BlackBerry Ltd. կանադական ընկերությունը մտադիր է Android օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոն թողարկել` ձգտելով պահպանել բջջային սարքավորումների վաճառքը:
Ինչպես տեղեկացնում է Market Watch-ը` նոր սմարթֆոնը, որը շուկայում կհայտնվի արդեն այս տարի, ստացել է Priv անվանումը, որը խորհրդանշում է հաճախորդների գաղտնիությունն (privacy) ապահովելու ընկերության երկարամյա կենտրոնացումը:
Սմարթֆոնը կներկայանա սենսորային վահանակով, ինչպես նաև վեր բարձրացող ստեղնաշարով: Ընկերությունը դեռևս չի նշել նոր սմարթֆոնի ակնկալվող գնային դիապազոնը:










