Ինչպես բարձրացնել իմունիտետը ցուրտ եղանակին ընդառաջ՝ օգտվելով աշնանային բարիքներից
Աշնան հետ ակտիվանում է նաև մրսածության և հարբուխների սեզոնը, երբ կարևոր է մտածել նաև օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու մասին: Իմունիտետը բարձրացնել կարելի է՝ օգտվելով հենց աշնանային բարիքներից:
Նման հիանալի ու համեղ բաղադրատոմս է առաջարկում AdMe.ru-ն, որի համար անհրաժեշտ է.
500 գրամ չամիչ,
500 գրամ ծիրանի չիր,
500 գրամ թուզ կամ թզի չիր,
500 գրամ սալոր,
500 գրամ մեղր,
2 բաժակ ընկույզ,
1 կիտրոն` կեղևով:
Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է աղալ բոլոր բաղադրիչները և խառնել մեղրի հետ, մինչև միատարր զանգված ստացվի: Ստացված խառնուրդը կարելի է տեղափոխել փոքր բանկաների մեջ:
Օգտագործման եղանակը. ուտել մեկ ճաշի գդալ օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:










