Բնական եղանակ` տարին մեկ աղիները մաքրելու համար

00:52 • 25.09.15

Մեր աղիներով 70 տարվա ընթացքում մոտ 100 տոննա սնունդ  և 40 000 լիտր ջուր է անցնում, ինչը նշանակում է, որ թունավոր նյութերի և յուղերի որոշ քանակություն է կուտակվում աղիներում:
Այդ կուտակումներն աղիներում կարող են որոշ հիվանդությունների, ավելորդ քաշի առաջացման  պատճառ դառնալ: Այս մասին գրում է  Healthy life land-ը` ներկայացնելով աղիները թունավոր նյութերից մաքրելու բնական տարբերակ, որը կարելի է կիրառել տարին մեկ անգամ:
Այն իրենից 3 շաբաթյա կուրս է ներկայացնում, որի հիմքում ընկած է կտավատի սերմի օգտագործումը նախաճաշի փոխարեն:


Առաջին շաբաթ


Պետք է խառնել 1 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուրը 100 մլ կեֆիրի հետ:


Երկրորդ շաբաթ


Պետք է խառնել 2 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուրը 100 մլ կեֆիրի կամ կոկոսի կաթի հետ:


Երրորդ շաբաթ


Պետք է խառնել 2 ճաշի գդալ կտավատի սերմի ալյուրը 150 մլ կեֆիրի հետ:


Կտավատի ալյուրը կարելի ստանալ նաև սերմերն աղալով:

 

Բնական եղանակ` տարին մեկ աղիները մաքրելու համար