10 երկրներում սկսվել է iPhone 6s-ի և iPhone 6s Plus-ի պաշտոնական վաճառքը
Ամերիկյան Apple ընկերությունն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, սկսել է iPhone 6s և iPhone 6s Plus նոր սմարթֆոնների պաշտոնական վաճառքն աշխարհի տասը երկրներում։
Սարքերը կկարողանան ձեռք բերել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Կանադայի, Չինաստանի, Նոր Զելանդիայի, Պուերտո-Ռիկոյի, Սինգապուրի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակիչները։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Apple Store խանութների մոտ աժիոտաժ չկա, քանի որ այս անգամ սմարթֆոնի նոր մոդելները կարելի է ձեռք բերել բացառապես նախապես պատվիրելով: «Այդ պատճառով այժմ այստեղ հավաքվել են նրանք, ովքեր արդեն պատվիրել են: Դուք այստեղ չեք հանդիպի մարդկանց, ովքեր եկել են այստեղ երկու-երեք օր առաջ և գիշեր ու ցերեկ սպասել են»,- ասել է խանութի աշխատակիցը:
Մինչդեռ ավստրալական Սիդնեյ քաղաքի բնակչուհին սեպտեմբերի 24-ին App Store է ուղարկել ռոբոտի, որպեսզի iPhone 6s-ի առաջին գնորդներից լինի։ Նշվում է, որ հերթում կանգնած մարդիկ և անցորդները բավական ջերմ են ընդունել տարօրինակ գնորդին: Նրանք ակտիվ շփվել են ռոբոտի հետ և «սելֆիներ» արել։










