Իտալացի հետազոտողները հայտարարել են, որ գտել են Մոնա Լիզայի մասունքները

09:23 • 25.09.15

Իտալացի հետազոտողները հայտարարել են, որ, իրենց, հավանաբար, հաջողվել է հայտնաբերել մի կնոջ մասունքներ, որը պատկերված է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավում, գրում է Корреспондент-ը։

 

Ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս թույլ չեն տալիս հստակ որոշել՝ արդյոք հայտնաբերված մնացորդները պատկանում են Լիզա Գերարդինիին՝ ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը, ով, ինչպես համարվում է, եղել է նկարչի բնորդուհին։

 

Թեև կնոջ ինքնությունը հայտնի չէ, շատ պատմաբաններ վստահ են, որ դա եղել է հենց Գերարդինին։ Շատ հնագետներ սկսել են նրա մնացորդների որոնումներն այն մենաստանում, որտեղ կինն անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։

 

Աշխատանքների ընթացքում մասնագետները բացել են Ջոկոնդո ընտանիքի դամբարանը՝ ԴՆԹ-ի անալիզներ անցկացնելու նպատակով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են շատ մարդկանց մնացորդներ, սակայն անալիզը ցույց է տվել, որ գերեզմաններից միայն մեկում եղած մնացորդներն են պատկանում այն ժամանակաշրջանին, երբ ապրել է Լիզա Գերարդինին։

 

Իտալացի հետազոտողները հայտարարել են, որ գտել են Մոնա Լիզայի մասունքները