Առաջին հումանոիդ ռոբոտների տերերը պարտավորվում են նրանց հետ սեքսով չզբաղվել

23:56 • 25.09.15

Pepper-ի` առաջին մարդակերպ ռոբոտների տերերը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են սեքսով չզբաղվել իրենց ռոբոտների հետ:

Russia Today-ի փոխանցմամբ` իր գնորդներին նման պայման է առաջադրել ճապոնական Softbank ընկերությունը: Դա վերաբերում է նաև սեռական բնույթի հավելվածների ստեղծմանը, հակառակ սեռի հետ ժամադրության նպատակով ռոբոտին օգտագործելուն, նրա նկատմամբ անվայել գործողություններին և այլն: Այս պայմանների խախտման դեպքում մարդիկ ստիպված կլինեն ընկերությանը վերադարձնել 2000 դոլարանոց ռոբոտներին:


Աղբյուրը նկատում է, որ այս արգելքը արվում է ռոբոտարտադրության մեջ սեքս-ռոբոտների` ավելի ու ավելի աճող դարձող միտումների ֆոնին:

 

Առաջին հումանոիդ ռոբոտների տերերը պարտավորվում են նրանց հետ սեքսով չզբաղվել