Շոտլանդերենում «ձյուն» բառի 421 հոմանիշ է հայտնաբերվել
Շոտլանդերենի նոր բառարանում, որի առաջին մասը պատրաստվում է առցանց հրապարակման, պաշտոնապես «ձյուն» բառի 421 հոմանիշ է ներկայացվել:
Ինչպես հայտնում է Euromag-ը` համալսարանական բանասերներն աշխատում են Historical Thesaurus of Scots ծրագրի վրա, որը շոտլանդերենում հնուց մինչ օրս եղած բոլոր բառերի դասակարգումն է:
Առաջին երկու կատեգորիաները, որոնք կհրապարակվեն Historical Thesaurus of Scots -ի կայքում, կենտրոնանում են Շոտլանդիայում հարյուրամյակներ շարունակ ամենից շատ քննարկվող թեմաների` եղանակի և սպորտաձևերի նշանակությունների վրա:










