Նշվել է ուսանողների համար եվրոպական լավագույն երկիրը
Ուսանողների համար Եվրոպայի լավագույն երկրների ցուցակը գլխավորել է Իռլանդիան։ Երկրորդ տեղում է Ֆինլանդիան, երրորդ տեղում՝ Շվեդիան։
Ցուցակը կազմել է Studyportals կազմակերպությունը, որը հարցում է անցկացրել է 17.000 ուսանողների շրջանում ամբողջ աշխարհում, գրում է Обозреватель-ը։
Ընդ որում՝ նշվում է, որ ամենաշատ թվով համալսարանները, որոնք արժանի են համարվում ուսանողների կողմից, գտնվում են Իսպանիայում։ Այնուհետև հաջորդում են Գերմանիան (17), Իտալիան (11) և Նիդեռլանդները (10)։
Ամենաշատն իրենց կրթությունից գոհ են Իտալիայից, Բելգիայից և Հունգարիայից ուսանողները։ Իսկ ահա Ֆինլանդիայից և Նիդեռլանդներից ուսանողները հիասթափված են։
Միջազգային ուսանողների համար Եվրոպայի լավագույն երկրների տասնյակում են հայտնվել նաև Դանիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Չեխիան, Մեծ Բրիտանիան։










