Այս դիզայներական սեղանն իսկական փրկություն է «աշխատամոլների» համար

23:51 • 25.09.15

Շատ հետազոտություններ փաստում են, որ աշխատանքային օրն առավել արդյունավետ կլինի, եթե մարդ ընդմիջումների ժամանակ 15-20 րոպեով քուն մտնի:

Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում այնպիսի մի սեղան, որը նախատեսված է հենց նման աշխատաոճ նախընտրողների համար: Ժամանակի մեծ մասն աշխատավայրում անցկացնողների համար այն իսկապես անհրաժեշտություն է:

Նմանօրինակ սեղանի առավելություններից մեկն էլ այն է, որ այն միաժամանակ կարող են օգտագործել երկու մարդ: Մինչ մեկը քնած է, մյուսը հանգիստ կարող է օգտագործել սեղանի աշխատանքային տարածքը: Սա հիանալի տարբերակի օր ու գիշեր որևէ նախագծի շուրջ աշխատողների համար: 

Այս դիզայներական սեղանն իսկական փրկություն է «աշխատամոլների» համար