Vertu-ն ներկայացրել է ամենահզոր լյուքսային սմարթֆոնն աշխարհում

08:15 • 25.09.15

 Vertu-ն ներկայացրել է Signature Touch սմարթֆոնի նոր տարբերակը, որը բրիտանական ընկերությանը բնորոշ հազվադեպ նյութերից պատրաստվող կորպուսից բացի համալրվել է առաջատար տեխնիկական բնութագրիչներով:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` նոր Signature Touch-ը հետաքրքիր է նրանով, որ այն ոչ միայն ընկերության լյուքս դասի տեխնիկապես ամենահագեցած սմարթֆոնն է, այլև ամենահզորը:  Այն համալրված է Qualcomm Snapdragon 810 ութամիջուկ պրոցեսորով և 4 ԳԲ հիշողությամբ: 


Սմարթֆոնի էկրանը 5.15 դյույմ է` FullHD որակով: Առանձնահատկություններից մեկը էկրանի շափյուղե ապակիով էկրանն է, արագ լիցքավորման տեխնոլոգիան, ստերեոդինամիկ համակարգը: Սմարթֆոնը զինված է նաև 21 մեգապիքսել տեսախցիկով:


 

Vertu-ն ներկայացրել է ամենահզոր լյուքսային սմարթֆոնն աշխարհում