Շվեյցարիան դադարեցրել է Volkswagen-ի վաճառքը. լրատվամիջոցներ

10:28 • 26.09.15

Շվեյցարիան դադարեցրել է Volkswagen ընկերության դիզելային շարժիչով մոդելների վաճառքը, որոնք կարող են չհամապատասխանել արտադրողի հայտարարած էկոլոգիական չափանիշներին, տեղեկացնում է Agence France-Presse-ը։

 

Volkswagen-ը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ կոնցեռնի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ-ի էկոլոգիական խիստ նորմերը։

 

Մեքենա արտադրող հսկայի դեմ քննություն է սկսվել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում։

 

Ինչպես նշվում է ավտոկոնցեռնի տարածած հաղորդագրության մեջ, մեքենաների արտանետած գազում թունավոր նյութերի պարունակությունն ստուգող էկոլոգիական թեստերի տվյալները կեղծելու խնդիրն առնչվում է 11 մլն մեքենայի՝ ողջ աշխարհում։

 

Volkswagen-ի ղեկավար Մարտին Վինտերքորնը սկանդալից հետո հրաժարական էր տվել։ Ընկերության նոր ղեկավար է դարձել Porsche-ի գլխավոր տնօրեն Մաթիաս Մյուլլերը։

Շվեյցարիան դադարեցրել է Volkswagen-ի վաճառքը. լրատվամիջոցներ