Փոքրիկ թռչնակը կրկնօրինակում է այլ թռչունների ձայներ` շփոթեցնելով գիշատիչներին
Չնայած իր փոքր չափսերին` շագանակագույն մեղրածուծ (brown thornbill) անունով հայտնի թռչնակը բավականին հաջող կարողանում է պաշտպանել ինքն իրեն վայրի բնության գրկում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` այս թռչնակի գոյատևման ռազմավարությունը պարզ է, բայց և արդյունավետ. այն գիշատիչներին վախեցնում է այլ թռչունների ձայն հանելով: Ձայնի նմանակման արվեստին լավ տիրապետող այս թռչունին երբեմն «ճչացող բազե» են անվանում:
Թռչունների մեծամասնությունը հատուկ ձայներ է արձակում ազգակիցներին վտանգի մասին զգուշացնելու համար, իսկ այս թռչնատեսակը կարողանում է կրկնօրինակել անգամ ամենամեծ ու գիշատիչ թռչունների ձայները:










