Ռոբոտ-ձեռքը թույլ է տալիս մարդկանց նկարել հայացքով
Business Insider-ը ներկայացրել է Լոնդոնի Կայսերական քոլեջի համակարգչային բաժնի նորագույն ձեռքբերումը:
Քոլեջի գիտնականները ռոբոտ-ձեռք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է հասարակ պատկերներ նկարել` օգտագործելով միայն աչքերն ու հայացքը: Ռոբոտը, հետևելով մարդկային հայացքին, ունակ է մի շարք հրահանգներ ընդունել և հասկանալ վրձինն օգտագործելու համար:
Ինչպես ներկայացնում է քոլեջի դոկտոր Ալդո Ֆեյսալը` նման հրահանգներից են վրձինը մաքրելն ու պատրաստելը, գույնն ընտրելը: Օրինակ, երեք անգամ թարթելը նշանակում է, որ ռոբոտը գույնն ընտրելու ռեժիմին է անցնում, որից հետո ռոբոտի տիրոջը մնում է միայն նայել անհրաժեշտ գույնի վրա:










