Ցուկերբերգը փախստականներին կապահովի ինտերնետով
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում ունեցած ելույթի շրջանակներում խոստացել է օգնել փախստականներին` նրանց մատչում տրամադրելով դեպի համացանց:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, երիտասարդ միլիարդատիրոջ խոսքով՝ Facebook-ը կօգնի փախստականներին կապ պաշտպանել ընտանիքի հետ:
Միևնույն ժամանակ Ցուկերբերգը նշել է, որ բազմահազար փախստականներին ինտերնետով ապահովելը ոչ միայն բարի կամքի դրսևորում է, այլև սոցկայքի օգտատերերի թիվը զգալի ավելացնելու լավ միջոց:










